Հայաստանին չեն պատժելու, անտեսելու են

    • Քաղաքականություն - 27 Նոյեմբերի 2016, 16:41
Ամերիկացի փորձագետ Փոլ Սանդերսի կարծիքը ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ (Paul J. Saunders, Executive Director of the Center for the National Interest and a member of the Center’s Board of Directors)

ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության համար մեծ խնդիր չէ այնպիսի ոչ մեծ երկրների ինտեգրումը, ինչպիսին են Վրաստանն ու Հայաստանը, առավել եւս, որ Ադրբեջանը, տարբեր խնդիրների պատճառով, չի ձգտում ինտեգրվել Արեւմուտքին եւ դիտարկվում է որպես կենտրոնասիական տիպի պետություն:

Այս երկրները ուժերի ցանկացած դասավորության եւ ցանկացած սցենարների դեպքում կարող են դառնալ եվրոպական տնտեսական ու քաղաքական տարածության բաղկացուցիչ մասը:

Միեւնույն ժամանակ, առաջացել են նոր հանգամանքներ: Սեւ ծովը եւ Հարավային Կովկասը եղել եւ մնում են ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտուն կից գոտիներ, եւ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն միշտ ներկա են լինելու այստեղ: Բայց եթե նախկինում այս տարածաշրջանների համար ընթանում էր լարված պայքար, ներկայում Արեւմուտքը փորձում է թույլ չտալ Ռուսաստանի հետ դիմակայություն եւ Արեւելյան Եվրոպայի երկրներին աստիճանաբար բերել Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի հետ հետեւողական ինտեգրման:

Այսպիսով, նվազել է քաղաքական իրավիճակի դրամատիկացումը, սակայն նպատակները մնացել են նույնը: Ռուսաստանը գտնում է, որ եկել է ժամանակը, երբ իրեն հնարավորություն է ընձեռվել ճեղքում իրականացնել Արեւելյան Եվրոպայի երկրների ուղղությամբ: Երբ Կենտրոնական Ասիան սպառնում էր ավելի վտանգավոր դառնալ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, Ռուսաստանը փորձեց իր գործընկերներին ներգրավել ՀԱՊԿ եւ տնտեսական միություն, առաջ քաշելով Եվրասիական միություն անվամբ լիովին էքսպանսիոնիստական նախագիծ:

Ներկայում ԱՄՆ-ն Արեւելյան Եվրոպայի համար պատասխանատվությունը գցել է Եվրոպական միության վրա, սպասելով Ռուսաստանի ծրագրերի տապալմանն այս տարածաշրջաններում: Իսկապես, ինչպես ցույց տվեց ժամանակը, պարզվեց Եվրոպական միությունը Արեւելյան Եվրոպայի պետություններն ինտեգրելու արդյունավետ մեխանիզմ է, սակայն Հայաստանի իրադարձությունները ցույց են տալիս, որ առանց այդ գործընթացներին ԱՄՆ-ի մասնակցության Ռուսաստանն ընդունակ է տարբեր արկածախնդրությունների, ճնշման ու շանտաժի:

Հայաստանում դեռ չեն հասկացել, թե ինչպիսի բարդ իրավիճակում են հայտնվել: Հայաստանը դուրս է մնալու Եվրոպական միության ակտուալ ծրագրերից եւ որոշ ժամանակ զգալու է ԵՄ կողմից ճնշումն ու մեկուսացումը: Հետեւանքը լինելու է տնտեսական վիճակի ավելի վատթարացումն ու անվտանգության ոլորտում անորոշությունը:

Հայաստանին չեն «պատժելու», պարզապես անտեսելու են, գերապատվություն տալով տարածաշրջանի այլ երկրների: Արեւմտյան հանրությունը «ծածկում» էր Հայաստանին, նշանակություն չտալով ղարաբաղյան խնդրին, սակայն ներկայում ծավալվելու է Ռուսաստանի հանդեպ ճնշման քաղաքականություն, եւ ղարաբաղյան թեման կարող է դառնալ լծակներից մեկը, արի արդյունքում տուժելու է նախեւառաջ Հայաստանը:

Ամենատհաճ հանգամանքը՝ Արեւմուտքում ձեւավորվել է տեսակետ, որ Հայաստանի նախագահի 2013 թ. սեպտեմբերի 3-ի որոշումն արտահայտում է հայ հասարակության կարծիքը:

Ամենաընթերցվածը