Ուշագրավ ակնարկ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթում

  • Քաղաքականություն - 26 Նոյեմբերի 2016, 13:33
ՀՀԿ համագումարի ընթացքում հնչեցրած ելույթում անդրադառնալով կուսակցական արտաքին հարաբերություններին, Սերժ Սարգսյանը նախ խոսեց Եդինայա Ռոսիա ՌԴ իշխող կուսակցության հետ հարաբերության խորացման մասին, թե երկկողմ ձեւաչափով, թե եվրասիական ֆորմատներում։

Հետո Սերժ Սարգսյանն անդրադարձավ ԵԺԿ հետ հարաբերություններին, դրանց խորացմանը։ Սերժ Սարգսյանն այդ համատեքստում հիշատակեց, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ հարաբերության խորացումը ընթանում է արդյունավետ, ինչի վկայություն համարեց երկու բանաձեւեր. անցյալ տարի ԵԺԿ քաղաքական համաժողովն ընդունեց հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը ուղղված քաղաքական կարեւոր բանաձեւ, իսկ այս տարի ընդունված բանաձեւով եվրոպացի գործընկերներն իրենց աջակցությունը հայտնեցին մեզ ապրիլյան պատերազմի օրերին։

Փաստացի ստացվում է, որ Եդինայա Ռոսիան որեւէ կերպ չի անդրադարձել ապրիլի պատերազմին, իսկ ահա ԵԺԿ-ն Հայաստանին ցուցաբերել է քաղաքական աջակցություն։

Սերժ Սարգսյանն արտաքին կուսակցական կապերի մասով նշել է նաեւ Չինաստանի իշխող կոմունիստական կուսակցության հետ հարաբերությունը։

Ամենաընթերցվածը