Օբամայի աշխատակազմ. ընտրությունները մաքուր էին

  • Քաղաքականություն - 26 Նոյեմբերի 2016, 12:04
ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեարկությունն օբյեկտիվորեն արտացոլում է ժողովրդի կամքը, նշված է Բարաք Օբամայի աշխատակազմի հայտարարությունում: Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը:

Օբամայի աշխատակազմի հայտարարությունում նշված է, որ Կրեմլում, հավանաբար, ակնկալել են, որ ԱՄՆ քաղաքացիների էլեկտրոնային փոստերի կոտրումից հետո հրապարակված տեղեկատվությունը հարցականի տակ կդնի ընտրական գործընթացի մաքրությունը և կասկածներ կառաջացնի ընտրված նախագահի լեգիտիմության նկատմամբ: