Էրդողանը Եվրամիությանը սպառնացել է, որ փախստականներին կուղարկի Եվրոպա

  • Քաղաքականություն - 26 Նոյեմբերի 2016, 10:52
Թուրքիան իր դռները կբացի և թույլ կտա փախստականներին շարժվել դեպի Եվրոպա, եթե Եվրամիությունը շարունակի նույն կերպ, սպառնացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ արձագանքելով Անկարայի հետ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները սառեցնելու Եվրախորհրդարանի որոշմանը: Այս մասին տեղեկացնում է Հյուրիյեթը:

«Դուք չեք պահել ձեր խոստումները: Երբ 50000 փախստական հասավ Քափըքուլե (սահմանային անցակետ), դուք ճչում էիք եւ ասում՝ ի՞նչ կլինի, եթե Թուրքիան բացի իր դարպասները: Տեսեք, եթե շարունակեք նույն կերպ, դարպասները կբացվեն: Դուք պետք է իմանաք դա», - ասել է նա: 

Ամենաընթերցվածը