Յանուկովիչը ցուցմունքներ է տվել Մայդանի 2014 թվականի իրադարձությունների մասին

  • Քաղաքականություն - 25 Նոյեմբերի 2016, 17:19

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որը 2014 թվականի փետրվարին տապալվել էր Արժանապատվության հեղափոխության ընթացքում եւ փախել Ռուսաստան, որպես վկա է հանդես եկել Կիեւում բողոքի գործողությունների մասնակիցներին գնդակահարելու գործով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:   

Վիկտոր Յանուկովիչը, որը գտնվում է Դոնի Ռոստովում, Կիեւի Սվյատոշինսկի շրջանի դատարանի նիստին մասնակցել է տեսակապի օգնությամբ: Նա որպես վկա է անցնում «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման նախկին հինգ աշխատակիցների դեմ քրեական գործով, որոնց  մեղադրում են 2014 թվականի փետրվարին Մայդանի ակտիվիստներին գնդակահարելու մեջ:

Այն ժամանակ զոհվեց ավելի քան 100 մարդ, եւս 600-ը ճանաչվեցին տուժածներ:

Ինչպես նշում Է BBC-ն, նախկին նախագահն ուկրաինացի քննիչների հետ առաջին անգամ Է շփվել երկրից փախչելուց հետո: Նրան հարցեր են ուղղել դատախազները, ինչպես նաեւ «Բերկուտ»-ի նախկին հինգ աշխատակիցների փաստաբանները: