Նալբանդյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է վիզային ռեժիմի ազատականացման հարցը

  • Քաղաքականություն - 24 Նոյեմբերի 2016, 17:20
Նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին:

Հանդիպմանը նախարարներն անդրադարձան երկու երկրներ ղեկավարների միջև հայ-սերբական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, Հայաստանի և Սերբիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հետ կապված հարցեր։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության շուրջ։