Հայաստան-Կոսովո. հանդիպում Մադագասկարում

  • Քաղաքականություն - 24 Նոյեմբերի 2016, 17:05

Անտանանարիվուում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 23-ին հանդիպեց Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությա ն մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրույցի ընթացքում կարևորվեց պարբերական հանդիպումների անցկացումը՝ միմյանց դիրքորշումների ծանոթանալու և տարբեր հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու առումով։