ԵԽ-ն ընդունել է Թուրքիայի հետ բանակցությունը սառեցնելու առաջարկը

  • Քաղաքականություն - 24 Նոյեմբերի 2016, 16:08

Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցային գործընթացը սառեցնելու մասին առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Առաջարկն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ ձայներով: Եվրախորհրդարանի 107 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Թեպետ ԵԽ ընդունած առաջարկը չունի օրենքի ուժ, այն կարևոր ուղերձ է համարվում Եվրամիությանն ու դրա անդամ պետությունների ղեկավարությանը: Ակնկալվում է, որ Թուրքիայի անդամակցության հարցը քննարկվելու է դեկտեմբերին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ:

Եվրախորհրդարանում նոյեմբերի 22-ին կայացած  «ԵՄ-Թուրքիա հարաբերություններ» խորագրով նիստի ժամանակ կոչ է արվել միառժամանակ դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները: Նիստի ժամանակ ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններն արձանագրել են Թուրքիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի հարցում գրանցված հետընթացը: Բանակցությունների սառեցման վերաբերյալ ԵԽ վ եց քաղաքական ուժերի կողմից պատրաստված առաջարկը քվեարկության կդրվի նոյեմբերի 24-ին:

Թուրքիայի նախագահը քվեարկության վերաբերյալ հայտարարություն է արել` ասելով, որ դրա արդյունքները որևէ նշանակություն չունեն իրենց համար: