Եվրախորհրդարանի նախագահը թողնում է պաշտոնը

  • Քաղաքականություն - 24 Նոյեմբերի 2016, 13:54

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել Է, որ թողնում Է իր պաշտոնը եւ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում կգլխավորի Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը 2017 թվականի ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես որոշում եմ ընդունել, ես այլեւս չեմ առաջադրվելու Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնի համար, եկող տարի ես կգլխավորեմ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում իմ կուսակցության ընտրական ցուցակը Բունդեսթագի ընտրություններում եւ կմասնակցեմ դրանց»,-ասել Է Շուլցը: Նրա հայտարարությունն ուղիղ եթերում հեռարձակել Է N24 հեռուստաալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը