ԻՊ-ն հարձակվել է թուրք զինվորների վրա

  • Քաղաքականություն - 24 Նոյեմբերի 2016, 12:17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի հյուսիսում հարձակում է իրականացրել «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական զինուժի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հարձակման հետևանքով զոհվել է երեք թուրք զինվոր, տասը վիրավորվել են:

Թուրքիան Սիրիայի տարածքում օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին: