Հայտնի է դարձել Դոնալդ Թրամփի վարչակազմի նոր նախարարի անուն

  • Քաղաքականություն - 24 Նոյեմբերի 2016, 10:38

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը որոշել Է երկրի կրթության նոր նախարար նշանակել Բեթսի Դեւոսին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների նոր ղեկավարի անցումային թիմը:

Ինչպես նշված Է վերջինիս կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ, ներկայում Դեւոսը Windquest Group-ի՝ Միչիգանում գտնվող ներդրումային ընկերության ղեկավարն Է:

Բացի այդ, Դեւոսին բնութագրել են որպես «դպրոցական բարեփոխման համազգային շարժման առաջորդ»: Անցյալում Դեւոսը Միչիգանում գլխավորում Էր ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության բաժանմունքը:

Թրամփը վստահություն Է հայտնել, որ 58-ամյա Դեւոսի ղեկավարությամբ ԱՄՆ-ի իշխանությունները «կբարեփոխեն երկրի կրթական համակարգը եւ վերջ կդնեն բյուրոկրատիային, որը կաշկանդում Է մեր երեխաներին»: