Թուրքիայի զինուժը հարվածել է քրդական բանվորական կուսակցության հյուսիսիրաքյան դիրքերին

  • Քաղաքականություն - 24 Նոյեմբերի 2016, 10:26

Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ռազմական ինքնաթիռները հարվածել են քուրդ զինյալներին պատկանող 5 թիրախների վրա, ինչից հետո վերադարձել են ռազմաբազա: Ի դեպ հիշեցնենք, որ նախօրեին Անկարայում հանդիպել էին Թուրքիայի եւ Իրաքի Քուրդիստանի ինքնավարության վարչապետները:

Ամենաընթերցվածը