ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի թեկնածուի շուրջ կենսենսուս չեղավ. Շավարշ Քոչարյան

  • Քաղաքականություն - 23 Նոյեմբերի 2016, 18:56
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցին:  

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ խորհրդի նիստին գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, սակայն նշանակում տեղի չունեցավ:

«Չեղավ կոնսենսուսային համաձայնություն մեր թեկնածուի շուրջ, դրա համար դա հետաձգվեց: Դեկտեմբերին լինելու է հատուկ ՀԱՊԿ-ի նիստ, որտեղ քննարկվելու է այդ հարցը: Մենք մեր թեկնածության վրա պնդելու ենք և մենք գտնում ենք, որ ռոտացիան պետք է լինի ըստ ռուսական այբուբենի և հաջորդը Հայաստանն է», - նշեց նա: