Օբամայի ժողովրդականության վարկանիշը հասել Է 2009 թվականի սեպտեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշին

  • Քաղաքականություն - 23 Նոյեմբերի 2016, 18:27

ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի ժողովրդականության վարկանիշը հասել է վերջին յոթ տարվա ընթացքում իր առավելագույն ցուցանիշին եւ կազմել 57 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման տվյալները, որն անցկացրել են CNN հեռուստաալիքը եւ ORC կորպորացիան:

Հավանության նման մակարդակ ուներ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1988 թվականին իր ընտրվելուց անմիջապես հետո, փոքր-ինչ ավելի մեծ ժողովրդականության հասավ Բիլ Քլինթոնը 2000 թվականին: Միեւնույն ժամանակ Օբաման զգալիորեն գերազանցում Է Ջորջ Բուշ կրտսերի հավանության վարկանիշը նրա նախագահության ավարտին՝ 2008 թվականի նոյեմբերին, երբ հարցվածների միայն 24 տոկոսն էր աջակցում իր պաշտոնից հեռացող ղեկավարին:

Հարցումը նոյեմբերի 17-ից մինչդեւ 20-ն անցկացվել է ԱՄՆ-ի հազար չափահաս քաղաքացիների շրջանում:

ԱՄՆ-ի գործող նախագահի վարկանիշն արդեն երկար ժամանակ պահպանվում Է բարձր մակարդակի վրա: Օգոստոսին Օբամայի գործունեությանը հավանություն էր տալիս հարցվածների 54 տոկոսը, նրա քաղաքականությանը դեմ էր 45 տոկոսը: Վերջերս կայացած ընտրություններից երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի նույնքան քաղաքացիներ հայտնել էին, որ գոհ են երկրում տիրող իրադրությունից, իսկ Օբամայի վարկանիշը հասավ 55 տոկոսի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: