Հյուսիսային Իրաքի վարչապետին ընդունել են Անկարայում

  • Քաղաքականություն - 23 Նոյեմբերի 2016, 16:48

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ընդունել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրաքում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր: Նրանք համաձայնության են եկել ավելի բարձր մակարդակի հասցնել երկկողմ հարաբերությունները տարվեր ոլորտներում:

Ամենաընթերցվածը