Շավարշ Քոչարյանը ԼՂ հարցում ԱՄՆ քաղաքականության կտրուկ փոփոխությունները հավանական չի համարում

  • Քաղաքականություն - 23 Նոյեմբերի 2016, 14:23

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը չի բացառում ԱՄՆ-ում նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում այդ երկրի քաղաքականության մեջ որոշակի փոփոխությունները, սակայն հավանական չի համարում կտրուկ քայլերն ու շրջադարձը:

«Երբ նոր նախագահ է գալիս, արդեն կան կայացած ինստիտուտներ, փորձագիտական խմբեր, քաղաքականություն: Այս տեսակետից չափազանց կտրուկ քայլերը այնքան էլ հավանական չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչարյանը:

Ամենաընթերցվածը