Էրդողանը հայտարարել է Եվրախորհրդարանի ընդունած որոշումն անտեսելու մասին

  • Քաղաքականություն - 23 Նոյեմբերի 2016, 12:42

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրախորհրդարանում իր երկրի վերաբերյալ ցանկացած որոշում որևէ արժեք չունի իրենց համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Վաղը Եվրախորհրդարանում նիստ է լինելու, որտեղ քվեարկության է դրվելու Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը: Այս պահին այստեղից հայտարարում եմ ողջ աշխարհին. ինչ արդյունք էլ լինի, այդ քվեարկությունը մեզ համար որևէ արժեք չունի»,- հայտարարել է Էրդողանը:

Նիստի ժամանակ ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններն արձանագրել են Թուրքիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի հարցում գրանցված հետընթացը: Բանակցությունների սառեցման վերաբերյալ ԵԽ վեցքաղաքական ուժերի կողմից պատրաստված առաջարկը քվեարկության կդրվի նոյեմբերի 24-ին:

Ամենաընթերցվածը