Թուրքիայի 13 նահանգում գյուլենականների դեմ գործողություն է իրականացվել

  • Քաղաքականություն - 23 Նոյեմբերի 2016, 11:25

Թուրքիայի 13 նահանգում համաժամանակյա գործողություն է իրականացվել գյուլենականներին ձերբակալելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում իրականացվող գործողության ժամանակ իրավապահ մարմիններն ունեցել են 40 անձի, որոնց թվում 17-ը կանայք են, ձերբակալելու որոշում: Նրանցից մի քանիսն արդեն ձերբակալվել են:

Գործողություններն անց են կացվել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Բուրսայում, Քոնյայում, Քոջաէլիում, Դիարբեքիրում, Էրզրումում, Էսքիշեհիրում, Քիրշեհիրում, Օրդուում, Ուշաքում, Հաքքարիում:

Ամենաընթերցվածը