ԱՄՆ-ն Ադրբեջանին հորդորել է ազատ արձակել Իլգար Մամադովին

  • Քաղաքականություն - 23 Նոյեմբերի 2016, 10:43
ԱՄՆ-ն կիսում է Եվրոպայի խորհրդի, Եվրամիության և այլ կառույցների մտահոգությունն Ադրբեջանի Գերագույն դատարանի որոշման վերաբերյալ, որով մերժվել է Հանրապետական այլընտրանքային շարժման ղեկավարներից մեկի՝ Իլգար Մամադովի բողոքը: Այս մասին նշված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Վաշինգտոնն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել Մամադովի դեմ հետապնդումը, հետևել այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2014 թվականին վճռին և ազատ արձակել նրան և մյուս բոլոր անձանց, որոնք ազատազրկվել են իրենց հիմնարար ազատություններն իրացնելու համար: