ԶԼՄ-ները Թրամփի անվտանգության համար Նյու Յորքի ծախսերը գնահատել են օրական 1 մլն դոլար

  • Քաղաքականություն - 22 Նոյեմբերի 2016, 17:47

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի, նրա երեխաների ու թոռների անվտանգության ապահովումը Նյու Յորք քաղաքի վրա կնստի օրական 1 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Time հանդեսը:

«Ծախսերն առաջացել են, երբ քաղաքի ոստիկանությանը կցել են Թրամփին, նրա ավագ երեխաներին ու թոռներին, որոնք դեռեւս ապրում են Նյու Յորքում եւ կարող են պաշտպանություն ստանալ հատուկ ծառայությունների կողմից»,-գրում Է հրատարակությունը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության պետի՝ հետախուզության եւ հակաահաբեկչության հարցերով տեղակալ Ջոն Միլլերին:  

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, ծախսերն Էականորեն չեն փոխվի Թրամփի պաշտոնակալությունից հետո, քանի որ նրա տիկինը՝ Մելանյան, եւ նրա 10-ամյա որդին՝ Բարոնը, ինչպես տեղեկացվել Է, դեռ չեն տեղափոխվելու Սպիտակ տուն, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Լուսանկարը` AFP

Ամենաընթերցվածը