Նաթանյահուն որպես Իսրայելի վարչապետ անընդմեջ աշխատելու ռեկորդ է սահմանել

  • Քաղաքականություն - 22 Նոյեմբերի 2016, 17:01

Բենիամին Նաթանյահուն Իսրայելի վարչապետի պաշտոնում անընդմեջ գտնվելու ռեկորդ Է սահմանել՝ առաջ անցնելով կառավարության առաջին ղեկավար եւ հրեական պետության հիմնադիր Դավիդ բեն Գուրիոնից, հաշվել են «Իսրայելի ժողովրդավարության ինստիտուտ» վերլուծական կենտրոնի փորձագետները, տեղեկացրել Է «Արմենպրես»-ը:

Նոյեմբերի 22-ի դրությամբ, Նաթանյահուն կաբինետի ղեկավարի պաշտոնում անընդմեջ եղել Է 2 հազար 793 օր:

«Ժամկետի ընդհանուր տեւողությամբ Բեն-Գուրիոնը դեռեւս Նաթանյահուից առաջ Է, որը կկարողանա նրան գերազանցել 2019 թվականի հուլիսին»,-գրում Է ինստիտուտի աշխատակից Օֆեր Քենիգը: Այսպիսով, քաղաքական երկարակեցության մեջ Բեն-Գուրիոնին վերջնականապես գերազանցելու համար իսրայելական աջերի առաջնորդին պարտադիր չԷ նույնիսկ պաշտոնին նստել  մինչեւ իր ներկայիս չորսամյա ժամկետի վերջը:  

Նաթանյահուն գլխավորում Է երրորդն անընդմեջ եւ կարիերայի ընթացքում չորրորդ կառավարությունը՝ անընդմեջ վարչապետի պաշտոնն զբաղեցնելով 2009 թվականի մարտի 31-ից: Առաջին վարչապետության ժամկետն ընդգրկել Է 1996-1999 թվականները, հաղորդում Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ամենաընթերցվածը