Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը Հայաստանին կաջակցի ևս 54 մլն եվրոյով

  • Քաղաքականություն - 22 Նոյեմբերի 2016, 16:21
Բացի այդ՝ 22 մլն եվրո կտրամադրվի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային ծրագրերին:

2016թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցու-թյան և զարգացման նախարարությունում (BMZ) հարավկովկասյան տարածաշրջանի պատաս-խանատու Յոհանես Դոպֆելը ստորագրեցին զարգացման քաղաքականության ոլորտի  համա-գործակցության շուրջ տեղի ունեցած երկկողմ միջկառավարական խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերն իր ողջույնի խոսքում դրվատեց Հայաստանի և Գերմանիայի միջև արդյունավետ համագործակցությունը: «Գերմանիայի կողմից տարվող զարգացման քաղաքա-կանության առանձնահատկություններից մեկն էլ գործընկերների հարցում կողմնորոշվելն է: Նաև հենց այս պատճառով են մեր նախագծերն այսքան արդյունավետ», նշեց դեսպանը:

Վերականգնման վարկերի բանկի միջոցով ընթացող երկկողմ ֆինանսական համագործակ-ցության շրջանակում ձեռք է բերվել 54,4 մլն եվրոյի չափով վարկերի և ֆինանսական օժանդա-կությունների վերաբերյալ պայմանավորվածություն: Այս միջոցներով Գերմանիայի դաշնային կառավարությունը կֆինանսավորի կայուն տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր (36,1 մլն), որոնք իրականացնում է «Գերմանահայկական ֆոնդը» (GAF), և կսատարի գյուղատնտեսա-կան ապահովագրության համակարգի ներդրումը Հայաստանում (5,3 մլն): Համայնքային ենթա-կառուցվածքների ոլորտում 8,3 մլն եվրո կներդրվի Լոռու մարզում աղբահանության, 2 մլն եվրո՝ ջրային տնտեսության զարգացման, 2,7 մլն եվրո՝ Ախուրյան գետի ջրային պաշարների համա-պարփակ կառավարման ոլորտներում:   

Բացի այդ՝ Գերմանիայի դաշնային կառավարությունը նախատեսում է 22 մլն եվրո հատկացնել իր «Կովկասյան նախաձեռնություն» տարածաշրջանային ծրագրին: Այս գումարից 21 մլն կտրա-մադրվի տեխնիկական համագործակցության, իսկ 1 մլն՝ ֆինանսական համագործակցության տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը: 

Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ)՝  կայուն տնտեսական զարգացման, էներգետիկ և բնապահպանական, ինչպես նաև համայնքային զարգացմանը, ժողովրդավարության և իրավական պետության կայացմանն ուղղված  ընթացիկ տարածաշրջա-նային ծրագրերը շարունակվում են: 

Ամենաընթերցվածը