ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի բանաձեւը ՀԱՊԿ եւ ԱՊՀ մասին

  • Քաղաքականություն - 22 Նոյեմբերի 2016, 13:58

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) նոյեմբերի 21-ին բանաձեւեր Է ընդունել, որոնք կոչ են անում խորացնել համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) եւ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ: Բոլոր երեք փաստաթղթերիՍ հավանություն են տվել առանց քվեարկության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Բանաձեւերից մեկում ԳԱ-ն նշել Է ՀԱՊԿ-ի «զգալի գործնական ներդրումը եւ ջանքերը» «տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համակարգի ամրապնդման, ահաբեկչությանը եւ կազմակերպված անդրազգային հանցավորությանը հակազման, թմրանյութերի եւ զենքի անօրինական շրջանառության, անօրինական միգրացիայի եւ մարդկանց առեւտրի դեմ պայքարի գործում», ինչպես նաեւ բնական եւ տեխնածին աղետների հետեւանքների վերացման աշխատանքում: Գլխավոր ասամբլեան կոչ Է արել «խորացնել համագործակցությունը եւ կոորդինացումը» ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ-ի կառույցների միջեւ :   

ԱՊՀ-ին վերաբերող փաստաթղթում ուշադրություն Է դարձվել «տարածաշրջանային համագործակցության ամրապնդման ուղղությամբ կազմակերպության գործունեությանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք  են առեւտուրը եւ տնտեսական զարգացումը, մշակույթը, կրթությունը, առողջապահությունը, սպորտը, զբոսաշրջությունը, գիտությունը եւ ինովացիաները, շրջակա միջավայրի պահպանությանը եւ բնական ու տեխնածին աղետների դեմ պայքարը»: ԳԱ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առաջարկել Է կանոնավոր կոնսուլտացիաներ անցկացնել ԱՊՀ-ի գործադիր քարտուղարի հետ՝ երկու կազմակերպությունն երի միջեւ համագործակցությունն ամրապնդելու նպատակով: 

Երրորդ բանաձեւը նշում Է «Շանհայի համագործակցության կազմակերպության կարեւոր դերը խաղաղության ապահովման եւ կայուն զարգացման, տարածաշրջանային համագործակցությանն աջակցելու, բարիդրացիական հարաբերությունների փոխադարձ վստահության ամրապնդման գործում»: