Սաուդյան Արաբիայում առաջին անգամ մահապատժի է ենթարկվել արքայական տան անդամը

  • Քաղաքականություն - 19 Հոկտեմբերի 2016, 12:17
Սաուդյան Արաբիայում առաջին անգամ մահապատժի են ենթարկել արքայական տան անդամի՝ արքայազն Տուրկի բին Սաուդ ալ-Քաբիրին, տեղեկացնում է BBC-ն: Մահապատժի վճիռը հաստատել են Սաուդյան Արաբիայի գերագույն և վերաքննիչ դատարանները:

2014 թվականին արքայական տան անդամը մեղավոր է ճանաչվել Ադել ալ-Մահեմիդի սպանության մեջ, ով եղել է իր ընկերը:

Շարիաթի կանոններով՝ Սաուդյան Արաբիայում մահապատժի են եթարկվում սպանություն կատարած անձինք, թմրանյութեր վաճառողները, զինված հարձակումների, բռնաբարության և աստվածանարգության մեջ մեղավոր ճանաչվածները: 

Ամենաընթերցվածը