Նոբելյան մրցանակի 70 դափնեկիրներ հանդես են եկել հաջակցություն Քլինթոնի

  • Քաղաքականություն - 19 Հոկտեմբերի 2016, 11:40
Նոբելյան մրցանակի 70 դափնեկիրներ՝ գիտության տարբեր բնագավառների գիտնականներ, հոկտեմբերի 18-ին հրապարակել են բաց նամակ, որում իրենց աջակցությունն են հայտնել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մեր ազատությունները պահպանելու, կառավարման սահմանադրական ձեւը, մեր ազգային անվտանգությունը պաշտպանելու համար եւ երաշխավորելու, որ մեր երկրի բոլոր բնակիչները կկարողանան միասին աշխատել հանուն լավագույն ապագայի, կարեւոր է Հիլարի Քլինթոնին ընտրել Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ»,-ասված է նամակի տեքստում, որը հոկտեմբերի 18-ին տարածել են ամերիկյան մի քանի ԶԼՄ-ներ:
Ուղերձն ստորագրածների թվում են՝ տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի 1916 թվականի դափնեկիր Օլիվեր Հարթը, ինչպես նաեւ քիմիկոս Ֆրեզեր Սթոդարթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: