Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, կարծիքներ են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերի շուրջ եւ արծարծել են Մոսուլ քաղաքի ազատագրման նպատակով Իրաքում իրականացվող գործողության ընթացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:«Ռուսական կողմից, մասնավորապես, ընդգծվել է «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ նրան միակից ահաբեկչական մյուս խմբավորումներից չափավոր ընդդիմության ջոկատների հստակ սահմանազատման ապահովման կարեւորությունը»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ:
Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Սիրիայի ճգնաժամը եւ Մոսուլի գործողության ընթացքը
- Քաղաքականություն - 19 Հոկտեմբերի 2016, 10:15