Ալիևն առաջարկում է «ինքնավար հանրապետության» կարգավիճակ տալ Լեռնային Ղարաբաղին

  • Քաղաքականություն - 18 Հոկտեմբերի 2016, 12:24
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունում փոխզիջում հնարավոր է, շրջանը կարող է ինքնավար հանրապետություն դառնալ:

«Խելամիտ փոխզիջում հնարավոր է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, կենսագործունեության, ինքնակառավարման ապահովում, Ադրբեջանի կողմից տարբեր ներդրումային ծրագրերի իրագործում՝ պայմանով, որ ԼՂԻՄ սահմաններից դուրս տարածքներն ազատվեն, ահա այսպես ենք տեսնում հակամարտության կարգավորումը», - ասել է Ալիևը:  

Ընդ որում, Ալիևի խոսքով, «չի կարող փոխզիջում լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում»: «Երբեք չենք համաձայնվի անկախություն տալ Լեռնային Ղարաբաղին», - ասել է նա: 

Ամենաընթերցվածը