Չի բացառվում, որ Ադրբեջանը կանդամակցի ԵԱՏՄ-ին. Ալիև

  • Քաղաքականություն - 18 Հոկտեմբերի 2016, 12:06
Ադրբեջանը հետևում է եվրասիական տարածքում գործընթացներին: ԵԱՏՄ-ին ինտեգրվելու համար պետք է տնտեսական, սոցիալական, քաղաքական մոտիվացիա լինի: «Չի կարելի բացառել, որ Ադրբեջանն ապագայում կանդամակցի ԵԱՏՄ-ին», - ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռուսաստանն այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում:

«Այս թեմայով խոսակցություններ վաղուց կան փորձագիտական հանրությունում և տարբեր երկրների քաղաքական էլիտաներում: Այսպես ասեմ՝ մենք մեզ լավ ու վստահ ենք զգում ներկայիս կարգավիճակում: Այդ պատճառով դեռ պետք է հետևենք, թե ինչպիսի միտումներ կլինեն: Իհարկե, եթե միությունը գրավիչ լինի, ապա շատերը կձգտեն այնտեղ: Այնպես որ, չի կարելի ոչինչ բացառել», - ասել է նա:

«Այսօր ԵԱՏՄ երկրների հետ տնտեսական, նաև քաղաքական համագործակցության ձևաչափը շատ ամուր է: Ինտեգրացիոն ճանապարհով գնալու համար, իհարկե, մոտիվացիա է պետք: Այն կարող է լինել տնտեսական, սոցիալական, քաղաքական, ցանկացած այլ: Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ», - ասել է Ադրբեջանի նախագահը: 

Ամենաընթերցվածը