Շուրջ 1 միլիոն մարդ կարող Է լքել Մոսուլը ռազմական գործողության պատճառով

  • Քաղաքականություն - 18 Հոկտեմբերի 2016, 11:39

Մինչեւ 1 միլիոն մարդ կարող Է լքել Մոսուլն ու նրա արվարձանները ռազմական գործողությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ի երեկոյան Ժնեւում տարածված համատեղ հայտարարության մեջ նախազգուշացրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն եւ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկ երությունների միջազգային դաշնությունը:

«Մարտերի շարունակվելու համեմատ մինչեւ 1 միլիոն մարդ կարող է հարկադրված լինել փախչել քաղաքից ու նրա արվարձաններից»,-նշում են հումանիտար կազմակերպությունները՝ ընդգծելով «առաջիկա օրերին ու շաբաթներին կարիքավորներին օգնություն տրամադրելու» իրենց պատրաստակամությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը