Ղարաբաղյան հակամարտության սառեցումը նոր պատերազմի կարող է հանգեցնել. Նովրուզ Մամեդով

  • Քաղաքականություն - 18 Հոկտեմբերի 2016, 10:57
Ղարաբաղյան հակամարտության սառեցումը ցանկացած պահի կարող է նոր պատերազմի հանգեցնել: Այս մասին «Ադրբեջան» թերթում հրապարակված հոդվածում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:

Ըստ Մամեդովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցություններում մինչև հիմա տեղաշարժեր չկան: Հայաստանը, ըստ նրա, ցանկանում է պահպանել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը:

«Ադրբեջանը հստակ քայլեր է սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և միջազգային հանրությունից հակամարտության արդարացի լուծման համար: Արդարության սկզբունքներին չհետևելը ոչ միայն տարածաշրջանը, այլ նաև ամբողջ աշխարհը ներքաշում է ճգնաժամի մեջ», - նշված է հոդվածում: