Իրաքյան բանակը նախնական հաջողություններ է գրանցել Մոսուլի ազատագրման գործողությունում

  • Քաղաքականություն - 18 Հոկտեմբերի 2016, 10:26
Իրաքյան զորքերն ամերիկյան օդուժի և հատուկ ուժերի աջակցությամբ արևելքից առաջ են շարժվել դեպի Մոսուլ քաղաք, որը գտնվում է Իսլամական պետության վերահսկողության տակ: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Մոսուլի ազատագրման գործողությանը մասնակցում են նաև քրդական ուժերը, որոնք կարողացել են իսլամիստներից ազատել Մոսուլի հարևանությամբ գտնվող մի քանի գյուղ:

Միևնույն  ժամանակ իրաքյան բանակը դիրքեր է զբաղեցրել Մոսուլի հարավում գտնվող գյուղերում, որտեղ տեղական ցեղերը կարողացել էին դուրս մղել ԻՊ զինյալներին: 

Ամենաընթերցվածը