Վարդան Մամիկոնյանը վախեցրել է ՀԱՊԿ նախագահներին

  • Քաղաքականություն - 18 Հոկտեմբերի 2016, 08:35
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները ցանկացել են ՀԱՊԿ գագաթնաժողովը Գաֆէսճեան թանգարանում կազմակերպել՝ Խանջյանի «Վարդանանք» մեծածավալ որմնանկարի ներքո, որտեղ դեռ 2009թ. օգոստոսին տեղի է ունեցել ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը և 2010թ. Հայաստանի քաղհասարակության հետ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը։

ՀԱՊԿ գագաթնաժողովի ռուսաստանցի կազմակերպիչներին դուր չի եկել «Վարդանանք» կտավի ներքո անցկացնելու գաղափարը, և վերջին պահին որոշվել է նախագահների նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումները կազմակերպել այդպիսի միջոցառումների համար անհարմար նախագահական նստավայրում», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում