Ադրբեջանում տանկային զորավարժություններ են անցկացվում

  • Քաղաքականություն - 17 Հոկտեմբերի 2016, 16:17
Ադրբեջանի զինված ուժերի բոլոր տանկային ստորաբաժանումներում պլանային զորավարժություններ են անցկացվում, տեղեկացնում է այդ երկրի պաշտպանության նախարարությունը: Զորավարժությունների նպատակ անձանակազմի հմտությունների կատարելագործումն է բարդ անցանելի տեղանքում և մարտական գործողությունների ժամանակ: