Կվիրիկաշվիլին վերստին կգլխավորի Վրաստանի կառավարությունը

  • Քաղաքականություն - 17 Հոկտեմբերի 2016, 11:13
Վրաստանի «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը, որը մեծամասնություն է ստացել խորհրդարանական ընտրությունների արդյունքում, հանրապետության գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին կառաջադրի կառավարության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, հայտնել է «Վրացական երազանքի» քաղխորհդրի անդամ Մամուկա Մդինարաձեն:

«Մեր թիմը Վրաստանի վարչապետի պաշտոնում տեսնում է Գեորգի Կվիրիկաշվիլիին, քանի որ նա լավագույն վարչապետն է Վրաստանի համար»,- պարզաբանել է Մդինարաձեն: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ նոր կառավարությունում պլանավորվում են որոշ փոփոխություններ:

«Կառավարությունում կլինեն որոշակի փոփոխություններ, բայց ոչ արմատական: Այդ հարցում մենք հստակություն կմտցնենք այն բանից հետո, երբ հասկանանք՝ ովքեր են լինելու Վրաստանի խորհրդարանում»,- ասել է նա:

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետն ընտրություններից անմիջապես հետո պաշտոնաթող է լինում: Խորհրդարանում 76-ից ավելի տեղ ստացած կուսակցությունը ներկայացնում է վարչապետի պաշտոնի իր թեկնածուին, որը ձեւավորում է նոր կառավարությունը:

Ամենաընթերցվածը