«Фиг им», ասել է Պուտինը Արեւմուտքին

  • Քաղաքականություն - 17 Հոկտեմբերի 2016, 10:58
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի պատրաստվում չեղարկել Արեւմուտքի դեմ պատասխան սահմանափակումները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Фиг им», - պատասխանել է Պուտինը լրագրողի հարցին, թե արդյոք Ռուաստանը պատրաստվում է եթե ոչ հրաժարվել, ապա թուլացնել տնտեսական պատժամիջոցներն Արևմուտքի դեմ: Պուտինը բացատրել է, որ պատասխան միջոցառումները ոչ թե պատժամիջոցներ են, այլ հակամիջոցներ ռուսական շուկան պաշտպանելու համար:

«Մենք գիտակցաբար սահմանափակումներ ենք ընդունել գյուղմթերքի ներմուծման դեմ, դա ասիմետրիկ պատասխան է: Նրանք սահմանափակումներ են ընդունել արդյունաբերական արտադրանքի, երկակի նշանակության արտադրանքի, ֆինանսավորման ոլորտներում, իսկ մենք չենք կարող ի պատասխան նույնն անել: Այսինքն կարելի է, սակայն անիմաստ կլինի: Մենք արել ենք այն ոլորտում, որտեղ նրանց համար խնդիրներ կստեղծվեն, այնտեղ միլիարդների կորուստներ են հաշվում, տեսնում եք», ասել է Պուտինը: