Օլանդը չի պատրաստվում «թուլացնել ճնշումը» Մոսկվայի վրա

  • Քաղաքականություն - 17 Հոկտեմբերի 2016, 10:27
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հավաստել Է Հալեպում կրակի դադարեցման անհրաժեշտությունը եւ այն, որ ինքը չի պատրաստվում «թուլացնել ճնշումը» Սիրիայի իշխանություններին աջակցող Մոսկվայի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը: 

«Լոզանի բանակցությունները բերեցին հիմնական սկզբունքների ըմբռնմանը: Բայց անհրաժեշտությունը, առաջնահերթ խնդիրը ռմբակոծումների դադարեցումն է, զինադադարը, հումանիտար օգնությունը եւ բանակցություններ սկսելը»,- հայտարարել է Օլանդը Ebra խմբին տված հարցազրույցում, որը տարածաշրջանային մի քանի հրատարակությունների սեփականատերն է:

«Դա հենց այն Է, ինչը Ֆրանսիան առաջարկեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, բայց Ռուսաստանը վետո դրեց: Վլադիմիր Պուտինը չի ցանկանում լրջորեն քննարկել Սիրիան: Ես դրան պատրաստ եմ ցանկացած պահի, բայց ես չեմ թուլացնի ճնշումը»,- հավելել է Օլանդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: