ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան չեն բացառում նոր պատժամիջոցները Ասադի ու նրա դաշնակիցների դեմ

  • Քաղաքականություն - 17 Հոկտեմբերի 2016, 10:06
ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան դիմել են Ռուսաստանի իշխանություններին՝ հորդորելով օգնել վերջ դնելու Սիրիայում շարունակվող պատերազմին եւ չեն բացառել նոր պատժամիջոցները Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի ու նրա դաշնակիցների նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Շատ կարեւոր Է շարունակել ճնշում գործադրելը: Կան մի ամբողջ շարք միջոցներ, որոնք մենք դիտարկում ենք, մասնավորապես, հավելյալ տնտեսական պատժամիջոցները սիրիական ռեժիմի ու նրա դաշնակիցների դեմ, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունների համար մեղավորներին Միջազգային քրեական դատարանում պատասխանատվության ենթարկելու միջոցները»,- Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի խոսք մեջբերել Է Reuters գործակալությունը:

Նրա համոզմամբ՝ Հալեպը գրավելու կամ Սիրիայում պատերազմը շահելու Ասադի եւ Ռուսաստանի շանսերը «խիստ կասկածելի են»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հավաստել Է, որ ԱՄՆ-ը ու իր դաշնակիցները դիտարկում են Սիրիայի հակամարտության պատճառով լրացուցիչ պատջամիջոցներ սահմանելու հնարավորությունը, բայց չի ճշտել՝ հատկապես ում դեմ:

Ամենաընթերցվածը