Անկարան դրական է գնահատել Լավրովի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի դերի վերաբերյալ

  • Քաղաքականություն - 15 Հոկտեմբերի 2016, 19:28
Անկարան դրական է գնահատում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի հնարավոր դրական դերի մասին հայտարարությունը: Այս մասին Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են ադրբեջանական Թրենդ գործակալությանը:

Հիշեցնենք, որ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երևանում հայտարարել էր, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

«Թուրքիան առաջին հերթին խաղաղություն և կայունություն է ցանկանում Հարավային Կովկասում: Տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը կնպաստի խաղաղությանը և կայունությանը», - նշված է Թուրիքայի ԱԳՆ հայտարարությունում:

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ այս հարցում աջակցում է Ադրբեջանին և հանդես է գալիս խնդիրը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում լուծելու օգտին»: