Իրաքյան բանակը ռազմական գործողության պատճառով Մոսուլի բնակիչներին կոչ է արել տներում մնալ

  • Քաղաքականություն - 15 Հոկտեմբերի 2016, 11:30
Իրաքի բանակի շտաբի պետ Ուսման ալ-Ղանիմին Մոսուլ քաղաքի բնակիչներին կոչ է արել տներում մնալ քաղաքն Իսլամական պետությունից ազատելու ռազմական գործողության ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Անադոլու գործակալությունը:

«Հարձակման սկիզբը սարերի հետևում չէ: Բոլոր քաղաքական և ռազմական կառույցները համաձայնության են հասել քաղաքի ազատագրության ծրագրի շուրջ», - ասել է իրաքցի զինվորականը:

Նա քաղաքացիներին կոչ է արել հեռու մնալ ԻՊ վերահսկողության տակ գտնվող ռազմական օբյեկտների, քանի որ դրանց հարվածներ են հասցվելու:

Մոսուլի ազատագրության գործողությանը մասնակցել է 30 հազար մարդ: 

Ամենաընթերցվածը