ՀԱՊԿ-ն պետք է ձեռնարկի քայլեր, որոնք կստիպեն ՆԱՏՕ-ին ճանաչել կազմակերպությունը. Ալեքսանդր Լուկաշենկո

  • Քաղաքականություն - 14 Հոկտեմբերի 2016, 21:29

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտնում է, որ անհրաժեշտ է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ՆԱՏՕ-ին կստիպեն ճանաչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Երևանում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում Բելառուսի նախագահն ընդգծեց՝ եթե իրենք խնդրեն, որպեսզի ՆԱՏՕ-ն ճանաչի ՀԱՊԿ-ն, ՆԱՏՕ-ն այդ քայլին երբեք չի գնա: «Մենք պետք է այնպես գործենք, որպեսզի ստիպենք նր անց ճանաչել մեր կազմակերպությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ ձևավորել զինվորականների և այլ ոլորտների մասնագետների խումբ: «Մենք կներգրավենք մասնագետներ առաջին հերթին Ռուսաստանից և մյուս երկրներից: Հարկավոր է ձևավորել լավ հեռանկարներ, որպեսզի մեր կազմակերպությունը լուրջ մակարդակի դուրս գա, որպեսզի նրանից ոչ թե վախենան, այլ հարգեն, և որպեսզի մենք որևէ մեկին չհամոզենք ճանաչել մեզ»,- ասաց Լուկաշենկոն:

Նա հավելեց, որ ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնահերթությունները մանրակրկիտ կերպով կմշակվեն և կներկայացվեն կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներին: 

Ամենաընթերցվածը