Լավրովը ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին

  • Քաղաքականություն - 14 Հոկտեմբերի 2016, 17:37
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացն առանցքային կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, կարծում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

«Եթե հանկարծ Հայաստանն ու Թուրքիան իրենց պայմանավորվածությունները կատարեն առանց ղարաբաղյան հակամարտության հետ կապելու, մենք միայն ուրախ կլինենք, սակայն այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղյան հակամարտությունում առաջընթացն առանցքային կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար», - ասել է Լավրովը:

Լավրովը կարևոր գործոն է համարում այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ վերացնել Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի շրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական, լոգիստիկ, տրանսպորտային և ենթակառուցվածքյաին փոխգործակցություն տարածաշրջանում: 

Ամենաընթերցվածը