Պեսկովն աբսուրդ է համարել Պուտինի միջամտությունը Կարեն Կարապետյանի հարցում

  • Քաղաքականություն - 14 Հոկտեմբերի 2016, 17:20
ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Երեւանում պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ճիշտ է տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի նոր վարչապետի թեկնածությունը Սոչիում համաձայնեցրել է Պուտինի հետ, հայտարարել է, թե այդ տեղեկությունը աբսուրդ է:

«Ոչ, դա այդպես չէ, դա լիակատար աբսուրդ է», հայտարարել է Պեսկովը: Պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի ազդեցությունը հայաստանյան ներքին զարգացումների վրա, Պեսկովը ասել է. «Ոչ մի կերպ»:

Նա ասել է, թե Ռուսաստանը շատ դյուրազգաց է իր ներքին գործերին այլոց միջամտության հարցում, միաժամանակ որպես պետություն ինքն էլ փորձում է չանել քայլեր այլ երկրների հանդեպ, որոնք կդիտվեն միջամտություն այդ երկրների ներքին գործերին: «Հատկապես մեր մոտիկ գործընկերների, այդ թվում Հայաստանի պարագայում», ասել է Պեսկովը:

Ինչպես հայտնի է, Երեւանում հոկտեմբերի 14-ին տեղի է ունենում ՀԱՊԿ Վեհաժողովը, որին մասնակցելու համար Երեւան են ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահները, բացառությամբ Ղազախստանի, որի նախագահը հիվանդացել էր հարբուխով:

Ամենաընթերցվածը