Սերժ Սարգսյանը շուտափույթ ապաքինում մաղթեց Նազարբաևին

  • Քաղաքականություն - 14 Հոկտեմբերի 2016, 17:13
Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի մեկնարկին շուտափույթ ապաքինում մաղթեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, ով մրսածության պատճառով Հայաստան չի ժամանել և նիստին չի մասնակցում:

«Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի կարողացել ներկա լինել և մասնակցել նիստին: Գործընկերներիս անունից ցանկանում են նրան շուտափույթ ապաքինում մաղթել»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ անդամ երկրների ղեկավարների և Ղազախստանի վարչապետի մասնակցությամբ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մրսածության պատճառով չեղարկել էր այցը Ադրբեջան և Հայաստան:

Ամենաընթերցվածը