ՀԱՊԿ խորհրդի նիստին քննարկվելու է հարցերի լայն շրջանակ. Սերժ Սարգսյան

  • Քաղաքականություն - 14 Հոկտեմբերի 2016, 16:41
ՀՀ նախագահական նստավայրում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Նիստի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ Նախագահն ընդգծեց, որ համատեղ ուժերով փորձելու են անել ամեն ինչ, որպեսՍ ի համատեղ աշխատանքը լինի հագեցած և արդյունավետ, օգտակար լինի համագործակցության համար, նպաստի ՀԱՊԿ-ի զարգացմանը:

«Այսօր մենք քննարկելու ենք հարցերի բավականին լայն շրջանակ, որոնք վերաբերում են նախկինում մեր կողմից ընդունած որոշումներին, մի շարք փաստաթղթեր, որոնց ընդունումը կնախանշի մեր քայլերը մոտակա հեռանկարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սերժ Սարգսյանը:

Նա հույս հայտնեց, որ կառուցողական տրամադրությունը կուղեկցի նիստի մասնակիցներին և հնարավորություն կտա օպերատիվ կերպով նոր ու կարևոր որոշումներ ընդունել:

ՀՀ Նախագահը առաջարկեց հաստատել նիստի օրակարգը, հայտարարելով, որ նիստի ավարտից հետո ՀԱՊԿ-ում նախագահությունը կփոխանցվի Բելառուսին:

Ամենաընթերցվածը