Պուտինի օգնական. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը փակուղի է մտել

  • Քաղաքականություն - 13 Հոկտեմբերի 2016, 17:04
«Չէի ասի, որ մեծ լավատեսությամբ ենք լցված մոտ ժամանակներս այդ հակամարտության կարգավորման հարցում», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ պատասխանելով ղարաբաղյան հակամարտությունում իրավիճակի մասին հարցին:

Ուշակովը նշել է, որ, չնայած դրան, Ռուսաստանը գործընկերների հետ շարունակելու է աշխատանքը Երեւանի եւ Բաքվի հետ:

Պուտինի օգնականի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան լարվածությունից հետո կարգավորման գործում «որոշ լուսավոր պահեր կային, սակայն հետո զարգացումները նորից փակուղի են մտել»:

Ամենաընթերցվածը