Նազարբաեւի դուստրը պատմել է հոր առողջական վիճակի մասին

  • Քաղաքականություն - 13 Հոկտեմբերի 2016, 11:09
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն իրեն զգալիորեն ավելի լավ Է զգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին լրւագրողներին հայտնել է հանրապետության ղեկավարի դուստրը՝ սենատոր Դարիգա Նազարբաեւան:

Հոկտեմբերի 11-ին Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել Էր, որ Նազարբաեւը բուժվում է մրսածության հետ կապված հիվանդությունից: Այդ կապակցությամբ մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը չեղյալ էին հայտարարվել պետության ղեկավարի բոլոր միջազգային այցերը, այդ թվում՝ պաշտոնական այցը Հայաստան, իսկ մինչ այդ նաեւ Ադրբեջան:

«Արդեն զգալիորեն ավելի լավ է»,- ասել է Նազարբաեւան խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի լիագումար նիստից հետո պատասխանելով նախագահի առողջական վիճակի եւ ինքնազգացողության վերաբերյալ հարցին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը