ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում՝ ի պատասխան բացված կրակի

  • Քաղաքականություն - 13 Հոկտեմբերի 2016, 10:41
ԱՄՆ-ն, ի պատասպան իր ականակիր նավի ուղղությամբ բացված կրակի, հարվածներ է հասցրել Եմենում գտնվող ռադիոտեղորոշիչ կայաններին, տեղեկացնում է Ռոյթերը: Ըստ Պենտագոնի՝ ականակիր նավի ուղղությամբ կրակը բացվել է ապստամբ հուսիների վերահսկողության տակ գտնվող տարածքներից:

«Այդ սահմանափակ հարվածները հասցվել են ինքնապաշտպանության նպատակով, որպեսզի պաշտպանենք մեր անձակազմը, մեր նավերն ու այդ կարևոր ծովային հատվածում մեր նավարկության ազատությունը», - հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Պիտեր Կուկը:

Ռոյթերը նշում է, որ ամերիկյան կողմից հարվածները Վաշինգտոնի առաջին գործողությունն էին եմենյան հակամարտությունում: