ՀԱՊԿ Երևանյան նիստի ինտրիգը. ՀԺ

  • Քաղաքականություն - 13 Հոկտեմբերի 2016, 10:03
Հայկական ժամանակ թերթը գրում է. «Վաղը Երևանում աշխատանքներն է սկսելու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովը։ Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ՀԱԽ նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մյուս նախագահների ժամանման մասին տեղեկատվություն դեռ չկա, թեև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությանը պարտադիր է, որովհետև գագաթնաժողովում ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից անցնելու է Բելառուսին։

Հայտնի է, որ մրսածության պատճառով չեղարկվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցը ՀՀ, և նրան գագաթնաժողովում կներկայացնի իր երկրի վարչապետը։ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ից արդեն վերադարձել է և նիստին, բնականաբար, ներկա կլինի։ Մնում են Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահները, ովքեր գագաթնաժողովը բաց թողնելու լուրջ պատճառներ կարծես թե չունեն։

Նշենք, որ երևանյան գագաթնաժողովը մի շարք ինտրիգներ է պարունակում՝ սկսած ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածությունից, մինչև աշխարհքաղաքական թեմաներ։ Հայաստանի համար ամենակարևորը, սակայն, հետևյալն է՝ արդյոք գագաթնաժողովի արդյունքներով նախագահների հայտարարությունը կանդրադառնա ապրիլյան պատերազմին և կոնկրետ ի՞նչ բովանդակության կունենա այդ անդրադարձը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում