Իրաքը սպառնացել է Թուրքիային

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2016, 22:13

Իրաքի ոստիկանությունը նախազգուշացում է ուղղել Թուրքիային: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:

Վերջին օրերին թուրք-իրաքյան հարաբերություններում նկատվող լարվածության ֆոնին Իրաքի ամենամեծ ոստիկանական ուժերից մեկը հանդիսացող Բեդիր բրիգադի ղեկավարությունը, դիմելով Թուրքական իշխանություններին, հայտարարել է. Եթե ետ չքաշեք ձեր զինվորներին, ստիպված կլինեք գնալու նրանց թաղման արարողություններին»:

Թուրքիայի զինված ուժերը Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարում  նոր հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքի Զեր Թեփե շրջանում տեղակայված PKK դիրքերին:

Ամենաընթերցվածը