Ինչպես է Արեւմուտքն արձագանքել Ռուսաստանի կիբեր սպառնալիքներին

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2016, 17:07
ԱՄՆ-ն հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ, որ ռուս հաքերները ցանկանում են ազդել նախագահական ընտրությունների ընթացքի վրա: ԱՄՆ հետախուզության ներկայացուցչի խոսքերով հաքերներին այդպիսի հանձնարարություն կարող են տալ միայն ռուս բարձրաստիճան պաշտոնյաները: Անցած կիրակի հաքերները համակարգչային հարձակումներ են իրականացրել Վաշինգտոնում տեղակայված Դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա, հրապարակվել են մի շարք էլէկտրոնային նամակներ, որի պատճառով հրաժարական է տվել կուսակցության ղեկավարը: Ավելի վաղ նախագահ Օբաման, ով քվեարկել է ժամկետից շուտ, օգտվել է էլեկտրոնային քվեարկության այդ համակարգից: Տեղեկություններ կան, որ հաքերները հնարավոր է ռուսական, փորձել են ջարդել նաեւ այդպիսի համակարգեր:

Նման հարձակումների են ենթարկվում նաեւ լրատվամիջոցները: Անցյալ տարի ապրիլին կիբեր հարձակումների պատճառով խափանվել է ֆրանսիական TV5 հեռուստատեսության եթերը: Չնայած հաքերները հաղորդագրություններ են ուղարկում Իսլամական պետության անունից, սակայն Արեւմուտքում հատուկ ծառայությունների ներկայացուցիչները պնդում են, որ դա Ռուսաստանն է օգտագործում իր կիբեր-զենքը: Արեւմուտում դեռ չեն իմանում ինչպես պայքարել այդ երեւույթի դեմ, հաղորդում է BBC-ին:

Ամենաընթերցվածը